Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդին

30.09.2012

Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Իրաքի եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ, եզդի բարերաներ եւ հյուրեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայերի եւ եզդիների միջեւ ձեւավորված բարեկամության եւ դարավոր կապերի մասին: