Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին

13.10.2015

Հոկտեմբերի 11-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկների` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի: Պրն. Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը: