Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» քայլերթի կազմակերպիչներին

04.07.2019

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված` «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն», քայլերթի կազմապերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին և Ջիկ Քար-Հարրիսին՝ ուղեկցությամբ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի: