Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին

31.07.2024

Նորաօծ երկու աբեղաներն ու հինգ քահանա հայրերը Նորին Սրբության Հայրապետական օրհնությանն արժանանալուց հետո իրենց ծառայությունը ստանձնել են նշանակված վայրերում: Նախորդ կիրակի նրանք անդրանիկ պատարագ են մատուցել տարբեր եկեղեցիներում: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նորաօծ եկեղեցականներն իրենց ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և պատգամել պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացնել իրենց առաքելությունը։