Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներին

30.10.2019

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ՀԱԸ ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի: