Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողին

21.01.2019

Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: