Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին

07.05.2024

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։