Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական գրողների խմբին

24.10.2011

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած գրողների խմբին, ովքեր Հայաստանում էին «Գրական տապան 2011» ծրագրի շրջանակներում: Խմբին առաջնորդում էր Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար տիկին Արեւիկ Սամվելյանը: Նա խմբի անունից Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ ներկայացրեց միջմշակութային կապերի զարգացմանը ուղղված գրական ու մշակութային մի շարք ծրագրեր: