Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհրդին»
30.04.2024
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակն ու ծրագրերը և հայցել է Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ կառույցի գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով կազմակերպության անդամներին, Նորին Սրբությունն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու սպառնալիքներին։