Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց վիրավոր զինվորներին

05.04.2016

Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանին մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: