Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
18.11.2015
Նոյեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ուղեկցությամբ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի: Կենտրոնում Նորին Սրբությունը ծանոթացավ կենտրոնի պայմաններին և ուսումնական ծրագրերին: