Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը

27.05.2014

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և ԵԿՄ վարչության անդամներին: Հանդիպմանը ԵԿՄ վարչության նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը: