Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով
01.03.2021
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը»։