Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով

09.03.2021

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում»։