Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցին
09.04.2019
Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը: Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերար հայորդիներ, ուխտավորներ և հավատավոր բազում արցախցիներ: