Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի պապի հանդիպումը
26.10.2018
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Նախ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ: