Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը ԱՄՆ

30.09.2018

Սեպտեմբերի 24-ից Մայր Աթոռի պատվիրակությունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ գտնվում է Նյու Յորքում: Հայ համայնքի և ԱՄՆ հայոց արևելյան թեմում սպասավորող հոգևոր դասի հետ Վեհափառ հայրապետի հանդիպումը կայացավ Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցում: Հանդիպմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթեց և հայրապետական իր պատգամը հղեց ներկաներին: