Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր
30.05.2014
Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայոց անկախ պետականության զոհված հայորդիների անմահ հիշատակին: