Ամենայն Հայոց Կաթողիկոսը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստանի մարտահրավերները

29.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը առկա խնդիրների հաղթահարման գործում։ Նա անդրադարձել է Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի իշխանությունների ջանքերին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շարունակական զորակցության համար։