Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին
24.01.2023
Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ցավակցել է հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին: