Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Ավետման տոնի առիթով շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին

08.04.2014

Ապրիլի 7-ին, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ, գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եւ շնորհավորեց Մայր Աթոռի տարբեր բաժիններում աշխատող 145 աշխատակցուհիներին: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ կնոջ դերի կարեւորությանը եկեղեցում եւ մաղթեց քաջառողջ կերպով շարունակել իրենց ծառայությունը` հանդեպ եկեղեցու եւ հայ ժողովրդի: