Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող աշխատակիցներին

13.01.2025

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող աշխատակիցներին, իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել նրանց: Վեհափառ Հայրապետը կարևորել է Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումը՝ ի նպաստ Սուրբ Էջմիածնի առաքելության զորացման: