Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Անկախության 30-ամյա հոբելյանը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում, վիրավոր և վշտացյալ, բայց և՝ հարազատ Արցախ աշխարհը շենացնելու աննկուն կամքով ու հավատքով»,- ի մասնավորի ասվում է Հայրապետական ուղերձում: