Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհդի Եկեղեցիների համատեղ գործողություն «Ալյանս»-ի ներկայացուցիչներին

22.02.2012

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհդի Եկեղեցիների համատեղ գործողություն «Ալյանս»-ի ներկայացուցիչներին: Նրանց ուղեկցում էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի Կլոր սեղան հիմնադրամի տնօրենը Կարեն Նազարյանը: Եկեղեցիների համատեղ գործողություն «Ալյանս»-ի գործունեությունը կենտրոնացված է աղքատության հաղթահարման եւ համաշխարհային մասշտաբով արտակարգ իրավիճակներում օգնության տրամադրումը: 2010 թվականին կազմակերպությունը ստեղծվել է սոցիալ-հոգեբանական աջակցության խումբ, որի հիմնական նպատակն է աղետի մեջ գտնվող մարդկանց տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ մարդասիրական օգնություն: