Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը

01.07.2019

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԵրկրորդԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ Շեյխ Մաջիբ բին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը: