Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ
18.12.2018
Դեկտեմբերի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատարին բերեց իր շնորհավորանքները դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման առիթով, ինչպես նաև ընտրությունների արդյունքում պրն. Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողությունների առնչությամբ: