Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

25.03.2019

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացների քսան մասնակիցների հետ, որոնք ժամանել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից: