Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի հայ ուխտավորների հետ ուխտավորների

14.05.2019

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Ս. Էջմիածին էին ժամանել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով: