Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ

28.09.2020

Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած գործողություններին, որոնց հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։