Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ է ուղղել

13.05.2024

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Համբարձման տոնը, որի ժամանակ հիշատակվում է նաև 1441-ին կաթողիկոսական աթոռը Սիսից Մայր Աթոռ տեղափոխելու պատմական օրը: Այս տարի շարժական տոնը համընկել է Հաղթանակի ու խաղաղության օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ է ուղղել: