Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

21.12.2018

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հոգևոր հայրերին, ապա ամփոփելով տարին` տեղեկացրեց, որ փետրվարի 11-ից սկսյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգևորական` 127-ը Հայաստանից և Արցախից, 34-ը սփյուռքի թեմերից: