Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Մեծն Տան Կիլիկիո Կաթողիկոսին

22.09.2011

Սեպտեմբերի 18-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Մեծն Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, ով Հայաստան էր եկել մասնակցելու ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: