Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
02.08.2018
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: