Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին

06.08.2020

Օգոստոսի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ հայտնելով իր զորակցությունը Կիլիկիո միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։