Ամբողջ աշխարհից ուխտավորներ են ժամանել Մայր Աթոռ մասնակցելու պատմական իրադարձություններին

01.10.2024

Մյուռոնօրհնեքի եւ Մայր Տաճարի վերաօծման պատմական իրադարձություններին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ընտանիքներով և ուխտավորական խմբերով Սուրբ Էջմիածին են ժամանել հազարավոր հավատացյալներ։ Մայր Տաճարի վերաօծումով իրագործվեց հազարավոր հայերի երազանքը։ Սրբալույս մյուռոնը հայոց միասնության սիմվոլն է, որը ոչ սահման է ճանաչում, ոչ աշխարհագրություն եւ ոչ էլ ժամանակ։