Ամանորյա տոնակատարություն Մայր Աթոռում

13.01.2013

Դեկտեմբերի 31-ին` Ամանորի գիշերը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանողները, դասախոսները, պաշտոնյաներ եւ հյուրեր հավաքվել էին նշելու Ամանորի տարեմուտը: