Ամանորի միջոցառումներ Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդաց տանը

16.01.2018

Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը շարունակվում են ամանորյա միջոցառումները: Հունվարի 11-ին կազմակերպված համերգին հրավիրված էին նաև Էջմիածնի թիվ 7 ներառական դպրոցի աշակերտները, մոտակա գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հայորդյաց տան բարեգործական ճաշարանից օգտվող տարեցները: