Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու ուխտի օր
04.09.2012
Կոտայքի մարզի Ակունք գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին վերանորոգվել եւ օծվել է 2006թ.-ին: Եկեղեցու վերաբացման հոբելյանական հինգերորդ տարեդարձի առթիվ` սկսած 2011 թ.-ից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի օրհնությամբ սեպտեմբերի առաջին կիրակին հռչակվել է Սուրբ Կարապետ եկեղեցու ուխտի օր: