Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ գիտաժողով է կազմակերպվել Մոսկվայում
03.12.2024
Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը Ռուսաստանի և Հայաստանի համալսարանների, գիտական կենտրոնների ներկայացուցիչները բնութագրել են որպես պատմության խեղաթյուրում, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացում և միջազգային հանրությանը հոդվածներով ու հրատարակություններով մոլորեցնելու փորձ։ Գիտաժողովը կազմակերպել է թեմի Լազարյանների անվան հայագիտության բաժինը՝ թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ: Այն անցկացվել է Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում։ Սրբազան հայրը հայտարարել է, որ գիտաժողովի նպատակն է հանուն արդարության և ճշմարտության հաստատման՝ պայքարել կեղծիքի դեմ, որն Ադրբեջանում լայնամասշտաբ ծավալների է հասնում: