Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին

14.05.2024

2024թ. մայիսին արբանյակային լուսանկարների միջոցով հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Արցախում հողին է հավասարեցրել Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին: Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը գրել էր, որ այս եկեղեցին վերածվելու է մզկիթի: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանական իշխանությունները Արցախում հիմնահատակ ոչնչացրել են 3 եկեղեցի՝ Մեխակավանի Սբ. Աստվածածին Զորավոր եկեղեցին, Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչը կամ Կանաչ ժամը և Բերձորի Սբ. Համբարձմանը: