«Ֆրեսկո» միջազգային փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը

08.07.2014

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը: Փառատոնը մեկնարկել էր հունիսի 21-ին, որի ընթացքում ցուցադրվել են մրցութային բոլոր 21 ֆիլմերը, իսկ ժյուրին ընտրել է դրանցից լավագույնները: Փակման արարողության ընթացքում հրապարակվեց յոթ անվանակարգերում հաղթած ֆիլմերի ցանկը: