«Քայլող Ավետարան» ծրագիրը Տավուշի մարզում

20.05.2019

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը, ի շարս այլ նախագծերի, իրականացնում է «Քայլող Ավետարան» ծրագիրը, որի շրջանակներում ընկերության աշխատակիցներն այցելում են Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր համայնքներ, կազմակերպում Սուրբ Գրքին վերաբերող հանդիպումներ և դասեր, բաժանում Աստվածաշունչ եւ հոգևոր գրականություն: Այս անգամ ծրագիրն իրականացվեց Տավուշի մարզի Ոսկեպար և Ոսկեվան գյուղերում: