«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության 25-ամյակը

10.01.2014

Այս տարի «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը նշում է իր`Հայաստանում գործունեության 25-ամյակը: կազմակերպությունը Հայաստանում սկսել է գործել 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո` օգնության ձեռք մեկնելով երկրաշարժից տուժածներին: Վերջին տարիներին, բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման հետ մեկտեղ, կազմակերպության ուշադրության կենտրոնում հատկապես հայ մանուկներն ու անապահով ընտանիքներն են: