«Վերնատունը» փոխանցվել է Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմին

15.06.2015

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը`«Վերնատունը», ամբողջությամբ պաշտոնապես փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին: Սպասված իրադարձությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: