«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության այցը Մայր Աթոռ

12.10.2015

Հոկտեմբերի 6-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոն ընդունեց «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը բարեգործական կազմակերպության անդամները Նորին Սրբությանը ներկայացրեցին Սփյուռքում ծավալած իրենց գործունեությունը` ուղղված Սփյուռքի հայկական դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը: