«Սեբաստիա» երգչախմբի համերգը

02.07.2012

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» երգչախմբում սկզբում երգել են միայն դասվարներն ու սաները, սակայն հետագայում նրանց միացել են նաեւ կրթահամալիրում սովորողների ծնողները: Երգչախմբի ղեկավարն է Երեւանի Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը: Երգչախմբի գլխավոր ելույթը տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, որը բարձր գնահատվեց ունկնդիրների կողմից: