«Պայքար Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունների և աբորտների դեմ» ծրագիրը
03.06.2014
Ներկայումս, Վորլդ Վիժն հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պայքար Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունների և աբորտների դեմ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում տղամարդկանց, կանանց և երիտասարդների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրվում են տղա երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունք սերմանող սոցիալական նորմերը եւ ճանապարհներ են փնտրվում այդ նորմերի դեմ պայքարի համար։