«Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումներ Հայաստանում

26.05.2014

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 21-24-ին Երեւանում «Համայնքային օրեր» ծրագրի շրջանակներում անցկացվեցին «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումներ՝ համերգներ, գիտաժողով, ձեռագիր մատյանների ցուցադրություն, գրքերի շնորհանդես: