«Նամակ զինվորին» Աստվածածնի Վերափոխման տոնին

19.08.2014

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին մեր բանակի զինվորներին փոխանցել են մայրերի ու քույրերի գրած նամակները: Բացի այդ, վերջերս Այգեպարում հակառակորդի գնդակոծությունից այրված երկու տների բնակիչների համար թեմի երիտասարդները հավաքել են ամենատարբեր կենցաղային իրեր ու հագուստ: