«Մի օր թեմում».

11.06.2012

2012 թվականի հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ «Մի օր թեմում» մեկօրյա հովվական-քարոզչական ծրագիր։ Ծրագիրը մեկնարկել է Արմավիրի թեմում և շարունակվելու է ամիսը մեկ անգամ՝ մինչև Հայաստանի յուրաքանչյուր թեմ այցելելը։ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռից Մրգաշատ գյուղ մեկնեցին շուրջ 120 հոգեւորականներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցի երեխաները համբերատար սպասում էին շքախմբի ժամանմանը։